Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նոր մոտեցում

Նոր մոտեցում
26.09.2025 | 11:47

«Մեր ժողովրդին անուն ու պատիվ են բերելու ոչ թե քաղաքական գործիչները, այլ արվեստում, գիտության և կրթության ասպարեզում աչքի ընկած տաղանդավոր հայ անհատները»։

Մոտավորապես այսպիսի ուղերձ է հայրենակիցներին հղել մեծ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից։

Սա բոլորովին նոր մոտեցում է Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճման ճանապարհին։

Հայաստանը զավթած փոքրիկ խմբակը բացի պառակտիչ գործունեությունից, յոթ տարի շարունակ ոչինչ չարեց Հայաստանի ինտելեկտուալ զարգացման համար, ընդհակառակը, վերացրին գիտությունը, կրթությունը և արվեստը խթանող բոլոր տեսակի մրցանակները և աջակցության աղբյուրները, խարխլեցին գիտությունների ակադեմիան, կրթական համակարգը։

Հիմա էլ «Ակադեմիական քաղաք» անվան տակ սպառնում են հիմնահատակ կործանել բարձրագույն կրթության համակարգը։

Իրենց ոչ այնքան հետաքրքրում է Հայաստանի կրթական համակարգի զարգացումը, այլ մայրաքաղաքի սրտում գտնվող ինստիտուտների և համալսարանների շենքերը, որոնք իրենց անձնական շահի համար անգնհատելի չալաղաջ են։

Ես հավատում եմ Սամվել Կարապետյանի մտահղացմանը։

Աստված օգնական։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 10783

Մեկնաբանություններ